Օգոստոսի 10-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

ԱԱրման Գալոյան

Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 վարորդ։ 55 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էին, 12-ը թաղանթապատված դիմապակիով էին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 8 անձի։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում