Նուբարաշենի աղբանոցի 70 տոկոսը՝ հողի տակ

ՀՀերմինե Բաղդասարյան

Այրվողը Նուբարաշենում կուտակված տոննաներով աղբն է ու դրանից առաջացող մեթան գազը։ Հուլիսյան թեժ հրդեհի գոտին հիմա գորշ սար է հիշեցնում։ Հարակից մի շարք տարածքների հետ այն ևս ծածկվել է հողի 2 մետրանոց շերտով՝ առաջին անգամ նվազագույնի հասցնելով աղբավայրի բաց մակերեսը։

Վահրամ Կարապետյան («էրեբունի» մաքրության հարթակի կառավարիչ) -  Սենց երբևիցե չի եղել, որ 70 տոկոս լինի հողածածկ:

Նուբարաշենում թափոնների տեսակավորման-մաքրման աշխատանք իրականացնող «Էրեբունի» ՍՊԸ-ում խոստովանում են՝ աղբի կույտերը հարթեցնել, հողի տակ մտցնելու նման ծավալի գործը միայն իրենց ուժերով 20 օրում հազիվ թե հասցնեին։ Քաղաքապետարանն է օգնել, տրակտոր, բեռնատարներ տրամադրել, որ կարողանան լրացուցիչ ճանապարհ բացելով քանդել-տեղափոխել մոտակա լանջերի կավահողը։

Բորիս Ավագյան («էրեբունի» մաքրության հարթակի պատասխանատու) - Հողը տանում ենք, աղբանոց ենք լցնում։ Ցելոֆաններ ա քամու ժամանակ թռչում, դիմացը փակում ենք հողածածկով, համ էլ ճանապարհ ենք բացել, որ պաժառ ա լինում՝ պաժառնի կարողանա մոտենա աղբանոցին:

Հողային շերտը աղբի մի մասը թաքցնելու հետ նաև տարածվող գարշահոտն է մեղմել։ Ամբողջությամբ, սակայն, Նուբարաշենը կոնսերվացնել հնարավոր չէ․ օրն առնվազն 1000 ավտո թարմ աղբ է այստեղ բեռնաթափվում, այնպես որ, աշխատանքային տարածք է պետք՝ ասում է «Էրեբունի» մաքրության հարթակի կառավարիչը։

Վահրամ Կարապետյան - էս աղբի վրա գալու ա ժամանակը, մի 6 ամսից սրա վրա էլ ա հողածածկ արվելու, կաշխատենք մյուս հատվածի վրա:

Աղբի թաղման ժամանակավոր այս լուծումը կկիրառվի՝ մինչև թափոնների վերամշակման գործարան ունենալը։ Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության տնօրինությունը վստահ է՝ այն պետք է հենց Նուբարաշենում կառուցել՝ հումքին մոտ։
 
Ե՞րբ կկառուցվի գործարանը՝ ծրագրի ժամկետը դեռ հստակ չէ։ Ի դեպ, նեխող զանգվածն այստեղ ոչ թե հազար կամ միլիոն տոննայով են չափում, այլ՝ տարիներով․ աղբավայրն ինչ հիմնվել է՝ 60 տարուց ավելի՝ Նուբարաշենի այս մի քանի հեկտարը դարձել է բնապահպանական SOS-կանչող գոտի։

Ներքևում կուտակվող աղբից առաջացող թունավոր ջրերն են ու անարգել մթնոլորտ արտանետվող գազերը։ Վերևում՝ սնվելու եկած սև տուլաշի երամներ, ճայեր ու արագիլներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում