Օրը՝ 60 վայրկյանում | 09.08.2021

ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը:

Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Հայաստանի՝ Հարավային ռազմական օկրուգին ենթակա ռուսական ռազմակայանում կանցկացվեն զորավարժություններ:

Արամ Առաջինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով մահացել է 400 մարդ:

Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը, նախնական տվյալով, ավելի քան 35 մլրդ դոլար է:

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ երկու արծաթ, երկու բրոնզ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 191, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում