Կիրականացվի ավելի քան 100 կմ ճանապարհի միջին նորոգում

ԳԳոհար Սարգսյան

Շորժա-Վարդենիս Մ14 ճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածում ճանապարհաշինարարների կողմից միջին նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո գործի են անցել Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները: Լաբորատոր սարքավորումների միջոցով ստուգվում է կատարված աշխատանքների որակը։

Մայիս Աղաջանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի ղեկավար) - Հանուկներ ենք հանում, տեղափոխում ենք լաբորատորիա, փորձարկումներ կատարելուց հետո որոշում ենք ծածկի հաստությունը, խտացման գործակիցը, բաղադրությունը:

Ճանապարհը նաև կկահավորվի: Այժմ հարթեցվում են կողնակները, մաքրվում առուները: Կտեղադրվեն նաև ուղղորդիչ սյուներ, կկատարվի գծանշում:

Գոռ Մարգարյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածքային համակարգող ինժեներ) - Այս ճանապարհին նախատեսված է 240 ուղղորդիչ սյուն, որն ավելի անվտանգ կդարձնի ճանապարհը, ինչպես նաև գծանշում կկատարվի:

Ճանապարհային դեպարտամենտի ինժեների խոսքով՝ անում են առավելագույնը ճանապարհների անվտանգ երթևեկությունն ու որակն ապահովելու ուղղությամբ: Լաբորատորիայի կողմից դրական եզրակացության դեպքում միայն ճանապարհաշինարարների աշխատանքն ավարտված կհամարվի: Հակառակ դեպքում՝ ստիպված են նորից նորոգել ճանապարհը:

Գոռ Մարգարյան - Եթե որակը չի համապատասխանում, չի ընդունվում, և ճանապարհաշինարարը պարտավորվում է նորոգել:

Ճանապարհաշինարարները պարտավոր են նաև մինչև երեք տարի սպասարկել ճանապարհը: Այս տարի նախատեսված է իրականացնել ընդհանուր մոտ 100 և ավելի կիլոմետր ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ: Աշխատանքների մեկնարկից առաջ Կառավարությունը հստակ պահանջ էր դրել՝ ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում պատասխանատվություն կկրեն ոչ միայն շինարարները, այլ նաև տեխնիկական վերահսկողները:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում