Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Կստեղծվի արագ արձագանքման անտառային ծառայություն

ԱԱրման Գալոյան

Փակ արմատային համակարգով աճեցվող տնկիները ապահովում են 99 տոկոս կպչողունակություն: Որպեսզի արած գործը արդյունավետ լինի, «Հայանտառը» վերջին տարիներին հենց այս տեխնոլոգիայով է հիմնականում իրականացնում սերմնաբուսակների աճեցումը: 

Ստեփան Մարգարյան («Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ) - Աճեցնում ենք սոճի, կեչի, թխկի, թեղի, կաղնի:

Աճեցվում է թաղարներում: Աշնանը, երբ 15 սմ-ով բարձրանան, կհանվեն և կվերատնկվեն արդեն անտառային տարածքներում: Աճեցվում է նաև բաց արմատային համակարգով տնկիներ, որոնց կպչողունակությունը մինչև 70 տոկոս է:

Ստեփան Մարգարյան -  Անցած տարի եթե պլանավորել էինք 150 հազար, այս տարի արդեն 250 հազար սերմնաբուսակ:

Այդքանն աճեցվում է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսության» միայն երկու ջերմոցում, որոնց քանակն առաջիկայում կաճի: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Կանաչ կլիմայի հիմնադրամի» հետ համատեղ առաջիկայում կիրականացվի 10 մլն դոլարի ծրագիր, որի շրջանակում կստեղծվի ևս 12 ժամանակակից տնկարանային համալիր:  

Պավել Ցուգունյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Ստանալու ենք փակ արմատային տնկիներ և ամեն հազար քառակուսի ջերմոցում ստանում ենք մոտ 250 հազար տնկի տարեկան, որի կպչողականությունը 99 տոկոս է: 

Ծրագիրը հնարավորություն կտա տարեկան ստանալ 1 մլն-ից ավելի տնկանյութ: «Հայանտառը» խնդիր է դրել 2021 թ. ավարտին իր տնկարանների տարածքը հասցնել մինչև 50 հեկտարի: Ավելանում են նաև անտառածածկ տարածքները: Վերջին մեծ ծառատունկը իրականացվել է ապրիլի 25-ին, տնկվել է  մոտ 380 հազար ծառ, որից 210 հազարը՝ «Հայանտառի» տնկարկներում: 

Եվ այսպես՝ ամբողջ հանրապետությունով մեկ: Հայաստանի անտառների գլխավոր պատասխանատու օղակներից մեկը պարտավորվել է 30 տարվա ընթացքում կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքների քանակը: Աճեցնելուց և տնկելուց բացի, պետք է նաև պահպանել: Անտառպահպանության, մասնավորապես, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում առաջիկայում կստեղծվի արագ արձագանքման անտառային ծառայություն: 

Պավել Ցուգունյան - Այն բաղկացած է լինելու 8 խմբից, ծառայությունը վերահսկելու և բացահայտելու է ոչ միայն ապօրինի ծառահատներին, նաև վերահսկելու է հենց անտառապահների աշխատանքը՝ բարեխիղճ են կատարում, թե ոչ: Ծրագիրը պիլոտային է: Արդարացնելու դեպքում ծառայության աշխատակիցների թիվը կհասնի 500-ի: Բարելավվելու են նաև անտառապահների աշխատանքային պայմանները: Դժվարանցանելի հատվածներում անտառպահպանության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար ձեռք է բերվելու 40 ձի: 

24-ժամյա պահպանություն իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն նաև տնակներ: Նախատեսվում է նաև սանիտարական էտից և այլ օրինական եղանակով ստացված փայտանյութը անտառից հանել սեփական ուժերով: 

Աշխատանքներ են տարվում նաև «Հայանտառի» մոտ 900 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Այս տարվա ընթացքում այն բարձրացել է 20-70 հազար դրամով: Հաշվի առնելով ստեղծված սահմանային բարդ իրավիճակը՝ նախատեսվում է անտառապահներին, մասնավորապես, Սյունիքի անտառային տարածքներում, զինել մարտական դիպուկահար զենքերով:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում