Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՄՄարիա Գաբրիելյան

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:
Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգել են նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը:

Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնել է, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի և մեկ կանգուն լորենու ճյուղեր էր հատել:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում