«Դրոշմված ժամանակ»․ ցուցահանդես, որը գույներ չունի

ՄՄերի Եգորյան

Ցուցահանդես, որտեղ գույներ գրեթե չկան: «Դրոշմված ժամանակ» խորագրով ցուցահանդեսին քանդակագործ Աշոտ Գևորգյանը նոր մոտեցմամբ՝ փայտի, կավի, բրոնզի միջոցով է ներկայացնում վերջին տարիների իր փնտրտուքները:

Վիկտորիա Շահբազյան (Այցելու) - Իր գործերում շատ բնորոշ բաներ կան իրեն, իր կյանքի դրվագները: Օգտագործել է շատ նորովի ու յուրահատուկ տեխնիկա, որը ամեն մարդ չէր համարձակվի անել:

Ստեղծագործելիս թուղթը չի բավարարել հեղինակին: Ցուցահանդեսին ներկայացնում է աղաթթուների միջոցով քայքայման տեխնիկան, դրա արդյունքում ստեղծված պատկերները:

Նազենի Ղարիբյան (Արվեստաբան) - Նոր ձևով է ներկայացված դրվագման, քայքայման տեխնիկաների միջոցով, որոնք կատարված են բրոնզի թերթերի միջոցով: Այդ բրոնզե թերթերը և՛ ստեղծագործություն են, և՛ ծառայում են հիմք՝ տպագրության համար: 

Հեղինակը երկար չի խոսում գործերից, պատասխանները ստեղծագործությունների մեջ են: Ներկայացնում է մարդ-կենդանի կապը՝ նախնադարյան հասարակարգից մինչև մեր օրեր, այդ դրոշմները տարբեր ստեղծագործությունների վրա:

Աշոտ Գևորգյան (Քանդակագործ) - Իմ աշխատանքներում անցնում է մարդ-կենդանի փոխհարաբերությունը:  Առանցքում սերն է դրված, մարդկանց սերը կենդանիների նկատմամբ, այդ փոխհարաբերությունը, որը շատ կարևոր է: Կենդանի սիրող մարդը չի կարող մարդ ատել:

Բրոնզի, թղթի, աղաթթուների միաձուլմամբ ստեղծագործությունները Dalan Art պատկերասրահում կլինեն մինչև օգոստոսի 14-ը: 

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում