Բազմաֆունկցիոնալ ստեղնաշար՝ հաշմանդամություն ունեցողների համար

ՌՌոզա Խաչատրյան

Ընդամենը թարթում ես աչքերդ և կառավարում համակարգչի մկնիկը, ստեղնաշարով գրում, նկարում կամ այլ գործողություն կատարում: Այս բազմաֆունկցիոնալ ստեղնաշարը ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն է տալիս օգտվել ցանկացած համակարգչից, սմարթֆոնից կամ պլանշետից՝ աշխատելու, գրելու կամ խաղալու նպատակով:

Ժոզե Ռուբինգեր (Key2enable կազմակերպության ղեկավար և համահիմնադիր) - Այս ստեղնաշարի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են կրթվել, զվարճանալ, խաղալ:

Այն ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձի կողմից: Սա ոչ միայն հենաշարժական, այլև մտավոր հաշմանդամություն ունեցողների համար է: Սարքը կիրառում են Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Իսպանիայում: Հայաստանում այսօրվանից մեկնարկել են խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետների վերապատրաստման դասընթացները, եթե դրանք հաջող ընթանան, գուցե հաջորդ երկիրը, որտեղ բազմաֆունկցիոնալ ստեղնաշարը կկիրառվի, լինի Հայաստանը:

Նարեկ Մկրտչյան (ԱՍՀ նախարարի պարտականությունները կատարող) - Կարծում եմ՝ այս երկօրյա վերապատրաստումը հնարավորություն կտա մեր մասնագետներին ծանոթանալու նորարարական տեխնոլոգիաներին, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան այս նույն տեխնոլոգիաների միջոցով ավելի արդյունավետ օգտագործել տեխնոլոգիաները և ավելի ներառական կրթություն ստանալու հնարավորություն ունենան:

11 ստեղն ունեցող սարքավորումը հեշտ կիրառելի է, դրա համար էլ դարձել է հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց առօրյայի անբաժան մասը՝ հեշտացնելով և ներառական դարձնելով նրանց առօրյան:

Նարեկ Մկրտչյան - Գերակա նպատակ ենք սահմանել մեզ համար, որպեսզի այդ տեխնոլոգիաները հասանելի դարձնենք և այդ տեխնոլոգիաների միջոցով կրթական հնարավորություն տանք հաշմանդամություն ունեցող մեր անձանց, մասնավորապես՝ երեխաներին:

Նախարարությունը համագործակցում է ԱՄԷ-ի հետ, նախաձեռնությունն իրականացնում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Վերապատրաստման ավարտին կգնահատվեն սարքի ֆունկցիոնալությունն ու արդյունավետությունը: Նախարարությունը կդիտարկի դրանք ձեռք բերելու և խնամքի կենտրոններում առանձին տեխնոլոգիական սենյակներ ունենալու հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում