Հայաստանում «Դելտա» շտամի արձանագրված փաստ դեռ չունենք. Ավանեսյան

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսի «Դելտա» շտամին: Նրա խոսքով՝ և՛ տարածաշրջանում, և՛ եվրոպական երկրներում այն հիմնական շրջանառվող շտամն է: «Այս պահին Հայաստանում արձանագրված փաստ դեռ չունենք, ժամանակ առ ժամանակ մենք այդ ուսումնասիրությունները կատարում ենք, և երբ ունենանք փաստագրված, հաստատված դեպք, կհայտնենք»,- ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ շտամի՝ Հայաստան ներթափանցումը կանխելու համար իրականացվում են կանխարգելիչ քայլեր: «Կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավորինս ստեղծել ֆիլտրեր, որոնք աստիճանական կերպով կբացառեն վարակի ներթափանցումը»,- ասաց Ավանեսյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում