Ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգ

ՄՄերի Եգորյան

Նորիկ Սիմոնյան (Ծովագյուղի ճՇՇ ՍՊԸ տնօրեն) - Կապված ամառային սեզոնի հետ՝ աղբը շատ է:

Մայրաքաղաքից Սևան տանող ճանապարհին ավելացել է կենցաղային աղբը: Ճանապարհը սպասարկող ընկերությունները օրական մի քանի մեքենա աղբ են հավաքում:

Նորիկ Սիմոնյան - Մի պահ կար, որ մարդիկ հասկացել էին որ չի կարելի թափել, բայց հիմա նորից շատ են թափում:

Թափված աղբը հավաքելուց բացի, ճանապարհը սպասարկողները նորոգում և ներկում են ճանապարհային նշանները, փոխարինում վնասված լուսային անդրադարձիչները, անհրաժեշտության դեպքում փոսալցում են իրականացնում: Ուշադրություն է դարձվում‚ որ մետաղական արգելափակոցները ժանգոտված չլինեն:

Մաքրվում է նաև ճանապարհի եզրերի և բաժանարար գոտու խոտը‚ թփերը՝ էտվում:

Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնում է 34 կապալառու կազմակերպություն: Այս տարի կհայտարարվի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների նոր մրցույթ: 5 տարին մեկ իրականացվող մրցույթը պետք է կայանար անցյալ տարի, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր: Մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները պարտավորված են լինելու սպասարկումն իրականացնել արդեն ԵԱՏՄ չափանիշով:

Օրինակ՝ ձմռանն այլևս չեք տեսնի ճանապարհներին բահով աղ ու ավազ լցնող աշխատակիցների: Այն կիրականացվի բացառապես հատուկ մեքենաների միջոցով:

Վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ Ճանապարհների մոնիթորինգը կազմակերպվելու է իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի միջոցով:  

Բջջային հավելվածը հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող ինժեներների հետագիծը մարզային շրջայցեր կատարելիս։

Ճանապարհների ամառային սպասարկումը կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը: Երբեմն բողոքներ են լինում, որ այս կամ այն հանրապետական նշանակության ճանապարհը պատշաճ չի սպասարկվում: Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուի խոսքով՝ այն ճանապարհները, որոնք հիմնանորոգվելու են, ավելորդ ծախսերից խուսափելու համար ամառային սպասարկում չեն իրականացնելու:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում