Ունենք պատվաստվողների, պատվաստվել ցանկացողների կտրուկ աճ. առողջապահության նախարարի պաշտոնակատար

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում պատվաստվողների կտրուկ աճ է դիտվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք պատվաստվողների, պատվաստվել ցանկացողների կտրուկ աճ: Այս միտումը շարունակվում է: Երեկվա դրությամբ 150 հազարն արդեն անցել ենք»,- ասել է Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումների վերաբերյալ տարածվում է կեղծ տեղեկություն, արվում է  հակաքարոզչություն: Բայց առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ պատվաստվելը կարևոր է:

«Դրսևորելով հանրային պատասխանատվություն՝ մեկս մեկիս պաշտպանելու և հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումն ունենա»,- հավելել է Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում