Էներգետիկայի ապագան. հայ դպրոցականների նոր ռոբոտը

ԳԳայանե Թամամյան

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ ազգային փուլում հաղթած ռոբոտի վերջին շտկումներն են: Ֆիզմաթ դպրոցի սաները շուտով Գերմանիայում կմասնակցեն օլիմպիադայի հաջորդ փուլին:

Օրերս Հայաստանում կայացած մրցույթի թեման Էներգետիկայի ապագան է: Ֆիզմաթի թիմի անանուն ռոբոտը իր գործը լավ գիտի, շուտով պատրաստ կլինի՝ Գերմանիայում մարդկանց զարմացնելու:

Գևորգ Սարգսյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ) - Ռոբոտը շարժվում է սև գծերով, այդ ընթացքում լուծում է կազմակերպիչների կողմից տրված խնդիրը: Տվյալ պարագայում՝ էներգամատակարարումը՝ դեպի մարդկանց տներ: 

Էներգիա հասցնող ռոբոտը դեռ փոքր է: Թիմակիցներով նպատակ ունեն այն զարգացնել՝ հետագայում վառելիքային էներգիայից հրաժարվելու, բնությունը չաղտոտելու համար:

Նարեկ Սարգսյան (աշակերտ) - Այս նախագիծը զարգացնելու դեպքում կկարողանանք ստեղծել մեծ մասշտաբների սարքեր, որոնք էլեկտրամատակարարումը կապահովեն մեծ քաղաքներում: Օգտվենք քամու, արևի էներգիայից: 

Օլիպիադային այս թիմը 3 անգամ է մասնակցել ու միշտ գրանցել հաջողություններ:

Հարություն Ռոստոմյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ռոբոտաշինության խմբակի մարզիչ) - Հայաստանյան փուլը 6-րդ անգամ է կազմակերպվում: Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ դետալների պակասություններ, չնայած հիմա էլ կա, բայց հիմա ավելի լավ վիճակում ենք գտնվում: 

Ֆիզմաթ դպրոցում նախատեսում են ստեղծել ռոբոտաշինության համար նոր լաբորատորիաներ: Աշխատանքներն արդեն սկսվել են, կահավորման գործում դպրոցում սպասում են բարերարների օգնությանը:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում