Արտաշատի ոստիկանները որսագողություն են բացահայտել ու թմրամիջոցներ հայտնաբերել

ԱԱրևիկ Աբելյան

Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։ Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։

Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։ Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։ Ոստանում բնակվող տղամարդը նաև ներկայացրեց որսորդական հրացան, փամփուշտներ, ինչպես և տառեղ թռչուններ, որոնց որսն արգելված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում