Երևանի գինու ակադեմիան՝ արվեստանոց

ԹԹերեզա Կասյան

Խաղողագործություն, գինեգործություն, գինու բիզնես ու տուրիզմ։ Արդեն յոթ տարի է՝ Երևանի գինու ակադեմիան իր ուսանողներին գործնական գիտելիքներ ու հմտություններ է տալիս գինեգործության վերաբերյալ։

Դավիթ Մարկոսյան (Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)   հիմնադրամի հաղորդակցման և հանրային կապերի մասնագետ) - 2014 թ․ ICARE հիմնադրամը և Գայզենհանի համալսարանը որոշեցին համատեղ ջանքերով ստեղծել մի կրթական ծրագիր, մի կրթական կառույց, որը կզբաղվեր Հայաստանում գինեգործության զարգացմամբ՝ պատրաստելով բարձրորակ մասնագետներ գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում։

«Գինեգործություն և գինու բիզնես» կրթական ծրագրով ուսանողները, լսարանային դասաժամերից բացի, անցնում են չորսշաբաթյա գիտարտադրական պրակտիկա՝ հանրապետության առաջատար գինեգործական ընկերություններում և  Երևանի գինու ակադեմիայի գործարանում։ Ակադեմիայում պրակտիկա անցնող ուսանողները մասնակցում են գինու արտադրության ամբողջական գործընթացին։

Սոնա Խոջոյան (ICARE հիմնադրամի զարգացման գծով պատասխանատու) - Գինու ակադեմիայի գործարանում պրակտիկա անցնող ուսանողները հնարավորություն ունեն անմիջականորեն մասնակցելու ԻՎՆ գինիների արտադրության պրոցեսին՝ սկսած բերքահավաքից մինչև շշալիցը: Խաղողի դաշտերում մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարաբնույթ կանաչ աշխատանքների, ինչպիսիքն են խաղողի վազի էտը, ոռոգման աշխատանքները: 

Գոհարը ակադեմիայի առաջին կուրսի ուսանողուհի է։ Ասում է՝ գինեգործությունն արվեստ է, իսկ  Երևանի գինու ակադեմիան՝ արվեստանոց։ Ձեռք բերած գիտելիքներն այժմ կիրառում է սեփական գինու արտադրության մեջ։ Խաքղողի «Հաղթանակ» սորտից պատրաստած վարդագույն գինին նոյեմբերից ներկայացված է մայրաքաղաքի վաճառակետերում։

Գոհար Ղարիբյան (Երևանի գինու ակադեմիայի առաջին կուրսի ուսանող) - Երևանի գինու ակադեմիան իր դռներն է բացում դեպի գինեգործության ոլորտ, տալիս է մեծ փորձ ու գիտելիք և ծանոթությունների լայն շրջանակ: 2019 թ․  մասնակցեցի ԵՎՆ-ի կազմակերպած կարճ դասընթացներին, որից հետո սկսեցի իմ գինու արտադրությունը:

Ակադեմիայում առկա է համտեսի սրահ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած  գինու լաբարատորիա։ Ուսումնական գործընթացից զատ, լաբորատորիան բարձրորակ ծառայություններ է մատուցում գինու փորձաքննության ասպարեզում 30-ից ավել՝ խոշոր, միջին և անհատ գինեգործների։

Միքայել Միքայելյան (Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիայի վարիչ) - Լաբորատորիան իսկ սկզբանե եղել է կրթական լաբորատորիա, բայց 2017 թ․ որոշեցինք նաև ծառայություններ մատուցել գինի արտադրողներին:

Էլիոնորա Գևորգյան (Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիայի ավագ մասնագետ - Հիմա որոշում ենք գինիներում ընդհանուր ֆենոլները, որոշումը կատարվում է ֆոտոսպետրոմետրիկ եղանակով: Հիմա ես կսկսեմ լցնել համապատասխան լուծույթները:

Երևանի գինու ակադեմիան այս տարի վաճառքի է հանել «Արենի» և «Ոսկեհատ» սորտերից ուսանողների պատրաստած երեք տեսակի գինի։ «Ոսկեհատ» խաղողից պատրաստված սպիտակ գինին այս տարի Բեռլինում տեղի ունեցած գինու միջազգային մրցույթին արժանացել է արծաթե մեդալի։

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում