Ցուցահանդես-վաճառք՝ կին արտադրողների մասնակցությամբ

ԱԱրևիկ Աբելյան

Գյուղմթերք, խմորեղեն, պահածոներ ու ձեռագործ իրեր. Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կին արտադրողների մասնակցությամբ Կանաչ ուսուցման կենտրոնում ցուցահանդես-վաճառք է:

Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ: Նպատակը՝ գյուղական համայնքներում կանանց զբաղվածության ապահովումն է ու սոցիալական խնդիրների լուծումը: Շիրակցի Հեղինեն ասում է՝ ծրագիրը հնարավորություն է տվել հոբբին դարձնել աշխատանք և անգամ համավարակի պայամաններում ունենալ կայուն եկամուտ:

Անարատ է և առողջարար. այդպես են գովազդում իրենց արտադրանքը ցուցահանդես-վաճառքի մասնակիցները: Ծրագիրը հնարավորություն է տվել շահառու կանանց ձեռք բերել նոր գործընկերներ, համայնքային մակարդակում ներգրավվել որոշումների կայացման գործընթացին՝ ասում է ծրագրի համակարգողը:

Կանանց զբաղվածությունն ապահովելով՝ փորձում ենք լուծել գենդերային հավասարության խնդիրը՝ խթանելով տեղական արտադրությունը՝ ասում է Արմեն Բեջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում