Պարեկները հետապնդել են հետախուզվող «Լեքսուսին», կանգնեցրել այն ու վարորդին բերման ենթարկել

ԱԱրման Գալոյան

Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշը։

Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են միայն մեքենաները։ Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ։ Կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող «Լեքսուսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հորդորում ենք ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում