«Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 6-ին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվեց ապօրինի աճեցված, մշակված ու խնամված կանեփի 15 թուփ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Արտաշատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դիտումներ28













