Բազմաթիվ երևանցիներ Վարդավառը նշել են Սյունիքում

ՄՄերի Եգորյան

«Վարդավառ սահմանին» տոնակատարությունը սահմանամերձ Կոռնիձորում ներկայացվեց ծիսական բոլոր ավանդույթներով: Կազմակերպիչների խոսքով՝ բնակավայրը ընտրելիս ուսումնասիրել են Կոռնիձորի պատմությունն ու հաշվի են առել համայնքի ակտիվությունը:

Կարապետ Թոմիկյան («Դեպի Համայնք» ՀԿ նախագահ) - Ուսումնասիրել ենք Կոռնիձորի պատմությունը: Պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է և այս պահին էլ համարվում է Հայաստանի ամենակոլորիտային, մշակութային գյուղերից մեկը: Եվ մենք հպարտ են նաև նրանով, որ սա անմիջապես սահմանին կպած գյուղ է, և պետք է ապացուցենք, որ հայրենիքը սկսում է սահմանից և ոչ թե կենտրոնից:

Ժողովրդական տոնին «համ ու հոտ» հաղորդեցին թեմատիկ տաղավարները, որտեղ ներկայացված էին Սյունաց բարիքները՝ Գորիսի մեղրը, պանիրը և ավանդական ժենգյալով հացը:

Դեռևս վաղ ժամանակներում Վարդավառի տոնակատարությունը սկսել են լարախաղացի պարով, միջոցառման կազմակերպիչները չեն անտեսել նաև այս ծիսակարգը: 74-ամյա լարախաղացի ներկայացումը հիացնում է բոլորին՝ մանուկ թե մեծ:

Արգինա Օհանյան (Կոռնիձորի գյուղի բնակիչ) - Շուտով 70 տարեկան եմ, բայց փոքր ժամանակ էի տեսել քյանդրբազ-լարախաղաց: 

Ալվարդ Փարսադյան Կոռնիձոր գյուղի բնակիչ - Սյունիքի մարզպետը գնահատում և կարևորում է միջոցառումը: Ըստ նրա՝ սա միասնականության ու համախմբվածության դրսևորում է:

Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Կոռնիձորցիները ՀՀ-ի տարբեր մարզերից եկել են իրենց պապական գյուղ: Սա կարոտ է գյուղի հանդեպ: Ես՝ որպես մարզպետ, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին այս լավ միջոցառման համար: Սա մեծություն է, սա հայրենասիրություն է, սա արիություն է, սա միասնականություն է:

Միջոցառումը հետաքրքրել ու Սյունիք է բերել Երևանից ժամանած հյուրերի:

Սվետլանա Գրիգորյան (միջոցառման մասնակից) - Շատ գովելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպում հենց սահմանամերձ գյուղերում:

Երկօրյա միջոցառումը հագեցած էր ավանդական երգ ու պարով, ժողովրդական խաղերով: Դրանց հաջորդեցին ուխտագնացությունն ու շրջայցը Կոռնիձորում: «Սահմանապահ գյուղերը երկրի դարպասն են,- ասում են միջոցառման կազմակերպիչները,- մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել»:

Վիկտորիա Հովհաննիսյան (Կոռնիձոր գյուղի բնակիչ) - Գյուղը ծարավ ունի նման միջոցառումների:

Հայաստանի տարբեր հատվածներից այստեղ եկած 500-ից ավելի այցելուներին կազմակերպիչները խոստացան՝ նախաձեռնությունը շարունակական կլինի:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում