Աշխատում ենք մեր անդամ պետությունների հետ, որպեսզի լրացուցիչ պատվաստանյութեր հասցնենք Հայաստանին. եվրահանձնակատար

ԳԳոհար Սարգսյան

Ջանք չենք խնայում համավարակի ընթացքում աջակցելու Հայաստանի առողջապահության ոլորտին և ապահովելու անվտանգ պատվաստանյութերով: Այս մասին նշեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Աշխատում ենք մեր անդամ պետությունների հետ, որպեսզի լրացուցիչ պատվաստանյութեր հասցնենք Հայաստանին: Պատվաստումների առումով ընդգծեմ՝ այս համավարակը չի ավարտվի, քանի դեռ բոլորը պատվաստված չեն: Մեզ անհրաժեշտ է, որ բոլորը գնան և պատվաստվեն: Հորդորում եմ Հայաստանի ժողովրդին, որ գնան ու պատվաստվեն»,- ասաց Վարհեին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում