Հուլիսի 4-ի եղանակային կանխատեսումները

ՀՀայկարամ Նահապետյան

Հանրապետության տարածքում հուլիսի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Հուլիսի 4-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում