Հայաստանում ստարտափները հնարավորություն կունենան արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը

ԼԼիլիթ Հարությունյան

Հուլիսի 1-ից Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջինը, որ արտոնագրում է համակարգչային ծրագրերը։ Մտավոր սեփականության գործակալությունից վստահեցնում են՝ նման փորձ ունի նաև Միացյալ Նահանգները:

Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը կօգնեն տարածաշրջանում Հայաստանն ավելի լավ դիրքավորել ու երկրում նորարարությունը զարգացնելու հետ տնտեսական աճը խթանել: Օրենքը գյուտ կհամարի, եթե այն լինի նոր, ունենա գիտարարական մակարդակ ունեցող և կիրառվի արդյունաբերության մեջ: Հնարավոր է գրանցել նույնիսկ նորաստեղծ ալգորիթմները:

Մտավոր սեփականության գործակալությունում գյուտի արտոնագրի դիմումներ հաճախ են ստանում, դրանք ուսումնասիրվում են գյուտերի բաժնում, նեղ մասնագիտացումներով ուսումնասիրություններից հետո տրամադրվում է արտոնագիրը: Մտավոր սեփականության գործակալությունում կմանրամասնեն նաև, թե ինչքան է պետք վճարել:

Եթե ունեք համակարգչային ծրագիր, որը պետք է փաստաթղթով պետությունը համարի ձերը 20 տարի ժամկետով, օնլայն կամ օֆֆլայն ներկայացրեք Մտավոր սեփականության գործակալություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում