Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

ՔՔրիստինա Մկրտչյան

Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Նրանք բոլորը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքից են: Իսահակյանում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: Հոսպիտալացված հիվանդները անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձինք են։

Կարինե Տոնոյան (բժիշկ-վարակաբան) - 5 տղամարդ են, երկու կին, բոլորը՝ Իսահակյան գյուղից: Մեծ մասը զբաղվել է մորթով, մսեղենի մշակումով:

Վերջնական լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ չկան, մեծ հավանականությամբ, հիվանդանոց տեղափոխված իսահակյանցիները վարակված են սիբիրյան խոցով՝ ասում է բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը։ Նրանք մեկուսացված են, շփումը, նկարահանումն արգելվում է, ստանում են բուժում ինֆեկցիոնում, ևս մի քանի օր, և հիվանդությունը կնահանջի։

Կարինե Տոնոյան - Հիվանդությունը կարծես նահանջում է, ստանում են համապատասխան բուժում:

Հիվանդությունը կենդանուն փոխանցվում է հողից։ Իսկ մարդուն՝ կեդանուն կերակրելիս, մորթելիս:՞ Հիվանդությունը կարող է նաև մարդուց մարդու փոխանցվել՝ ասում է վարակաբանը։
 
Խորհուրդ է տրվում միս և կաթնամթերք գնելիս համոզվել՝ արդյոք այն անվնա՞ս է, թե՞ ոչ: Իսահակյան գյուղի ամբողջ հոտը նորից պատվաստել են սիբիրախտի դեմ։ Գյուղի մուտք ու ելքը փակ է, կաթնամթերք, միս արտահանել չի թույլատրվում։ Հիվանդության նոր դեպքեր առայժմ չկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում