Շարունակվում է ամառային զորակոչը

ԳԳոհար Սարգսյան

Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում շարունակվում է հունիսի 21-ից մեկնարկած ամառային զորակոչը: Ծառայության մեկնելու պատրաստվող տղաները քչախոս են, սակայն լավ գիտեն իրենց անելիքը:

Հայկարամ Հովհաննիսյան (զորակոչիկ) - Շատ լավ ենք տրամադրված, գնում ենք մեր պարտքը տանք հայրենիքին:

Արթուր Կիրակոսյան (զորակոչիկ) - Ընկերներ էլ ունենք, ախպերներ էլ ունենք, գնում ենք ծառայենք, մենք էլ մեր պարտքը տանք:

Կարեն Մարգարյան (զորակոչիկ) - Ծառայենք հայրենիքին, պարտքներս տանք, վերադառնանք տուն: Ուրիշ բան չենք ուզում, մեր եղբայրների, քույրերի համար ենք գնում, մեր ընտանիքների: Չենք ուզել հետ ընկնենք, եկել ենք այստեղ:

Սուր վարակիչ հիվանդություններից, մինչև քրոնիկ խնդիրներ. ծառայության մեկնելուց րոպեներ առաջ վերջին զննումն են անցնում զորակոչիկները: Նախորդ տարվանից սկսած, հատուկ միջոցառումներ են իրականացվում նաև կորոնավիրուսի համավարակի մուտքը զորամասեր կանխարգելելու համար:

Դանիել Մկրտչյան (Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ) - Վերցվում է արյան նմուշառում, որտեղ որոշվում է արյան մեջ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայությունը, որը մեզ ուղղորդում է տեղեկատվություն ունենանք՝ վարակվածների քանի տոկոսն են, և ովքեր են կոնկրետ վարակվածները, կասկածների դեպքում կատարվում է նաև քթըմպանից նմուշառում և հետազոտություն: 

Հայոց բանակի շարքերն այսօրվանից համալրողները ծառայության նախընտրելի վայր չունեն: Վիճակահանությանը մասնակցում են հստակ գիտակցումով՝ երկրի որ հատվածի պաշտպանությունն էլ ստանձնեն՝ ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ամենայն պատասխանատվությամբ:

Կարեն Մարգարյան (զորակոչիկ) - Տարբերություն չկա, որտեղ էլ ընկնենք, միայն՝ Աստված մեզ հետ լինի: 

Նարեկ Մաճկալյան (զորակոչիկ) - Հայաստանում ուր էլ որ ընկնեմ, հաստատ նախընտրելի է, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Ապագա զինվորներն արդեն հրաժեշտ են տվել հարազատներին: Կորոնավիրուսի պատճառով ծնողների մուտքը հավաքակայան սահմանափակված է: Զորակոչը կշարունակվի մինչև այս ամսվա վերջ:



Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում