Հստակեցումներ ձերբակալման ընթացակարգերում. ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները

ԳԳոհար Սիմոնյան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

«Խոսքը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին: Ոչ իրավաբանական տերմինով ներկայացնեմ, թե ինչն էր խնդիրը: Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե տառացի մեկնաբանում ես, ստացվում էր, որ հանցագործություն կատարած անձը, եթե չի դիմում փախուստի, ապա իրեն ձերբակալել չի կարելի»,- ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով՝ որոշ դեպքերում սա օրենսդրական բաց է, իրենց նախաձեռնությունը հենց այդ բացերը լրացնելու համար է:

«Նախագիծն ընդունելու դեպքում, եթե անձը կատարում է արարք, անկախ նրանից՝ փախուստի դիմելու նպատակ ունի թե չէ, եթե կան անհրաժեշտ բոլոր պայմանները, քրեական վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի տվյալ սուբյեկտին ձերբակալել կամ որոշում կայացնել նրան ձերբակալելու մասին»,- ասաց Բաղդասարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում