ՃՈ ուժեղացված ծառայություն՝ հանգստյան օրերին. հայտնաբերվել է 2000-ից ավելի խախտում

ԳԳոհար Սիմոնյան

Հանգստյան օրերին անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մարզերը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ուրբաթ գիշերվանից սկսած, 3 օր ուժեղացված ծառայություն են իրականացրել հանգստյան գոտիներ տանող մի շարք ճանապարհահատվածներում՝ հայտնաբերելով երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 38 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ 78 վարորդ, թաղանթապատված դիմապակիով՝ 26, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, համարանիշները ոչ սահմանված վայրում փակցված՝ 34 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում