Հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն. ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան

ԱԱնուշ Մուրադյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, որքան շուտ՝ այնքան լավ. այսօր հայտարարել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը՝ շեշտելով, որ սա է Թագավորության կառավարության դիրքորոշումը:

Օրեր առաջ Նիդեռլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր մի բանաձև, որով պահանջում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ Դիտարկելով բանաձևերի ազդեցությունը այս հարցի լուծման վրա՝ Նիկո Սխերմերսը հույս է հայտնել, որ ռազմագերիների վերադարձը կլինի առանց նախապայմանների:

Նիկո Սխերմերս (ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Սա ակնթարկային լուծվող հարց չէ, բայց ես հույս ունեմ, որ շուտով այն կլուծվի: Արդեն շատ աշխատանք է արվել, անցած շաբաթ էլ այստեղ էին Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտգործնախարարները, որոնք որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ նույնպես աշխատում են ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: 

 - Իսկ ի՞նչ գնահատական կտաք պատերազմից հետո Բաքվում բացված այսպես կոչվող «ռազմավարի պուրակին»՝ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից:

- Նման բան պետք է տեղի չունենար, դա անընդունելի է, և այսպիսին է նաև իմ երկրի կառավարության դիրքորոշումը: Պուրակի բացումը շոկային էր, և այն չի նպաստում խաղաղությանը: Մենք ակնկալում ենք վստահության մթնոլորտի ստեղծում, կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդակում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում