Էքսկուրսիան ընդհատվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում

ՔՔրիստինա Մկրտչյան

Տավուշցի վեցերորդ դասարացիները որոշել էին տարեվերջյան էքսկուրսիան Շիրակում անցկացնել։ Հասցրեցին լինել Ջաջուռում, այցելեցին Մինասի թանգարան, հետո Ջարդի ձոր։

Այնուհետև հասել են Գյումրի, հասցրել են լինել Սև բերդում, հետո Ս․ Յոթվերք եկեղեցի են գնացել։ Հենց այստեղ մի քանի աշակերտ մոտեցել է դասղեկին ու ասել, որ վատ են զգում: Եկեղեցում հարսանիք է եղել, առաջին օգնություն էլ ցուցաբերել են հարսանքավորները: Զանգել են շտապօգնություն, հետո սկսել մեքենաներով տեղափոխել Ինֆեկցիոն հիվանդանոց։

Թունավորման ախտանշաններով ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել 43 քաղաքացի։ Բոլորը՝ միջին ծանրության, անիջապես բուժօգնություն է ցուցաբերվել, մի մասին դուրս են գրել։

Թունավորման հավանական պատճառը սնունդն է եղել, բժիշկը նշում է՝ շոգ է, սնունդը շուտ է փչանում։

Այրումցիներն ափսոսում են՝ Գյումրին լավ չհասցրեցին ուսումնասիրել, պլանավորել էին այցելել թանգարաններ։ Դպրոցակններն ասում են՝ Գյումրի էլի կգան, սիրուն քաղաք է։ Հաջորդ անգամ էքսկուրսիա գնալիս զգույշ կլինեն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում