Նախագահը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանիին

ԱԱրման Գալոյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա Արմանիին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:

«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Տիկին Արմանին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինձ համար պարտավորվածություն է: Սա նշանակում է, որ հիմա ես շատ ավելի լուրջ և շատ ավելի խոր ձևով պետք է ծառայեմ հայրենիքիս»,- ասել է նա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում