Առավոտյան ժամը 8-ից մեկնարկել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը
Քվեաթերթիկից առաջ չմոռանալ դիմակի մասին. Քովիդ 19-ի պատճառով այս տարվա խորհրդարանի արտահերթ ընտրությունների պայմանն է: Դիմակով մարդկանց դեմքը ճանաչելու խնդիր կա. լուծում ընտրատեղամասերում գտնում են:
Դեռ ընտրատեղամասերի բացումից մեկ ժամ առաջ ակտիվ աշխատում են, միացել են նաև միջազգային դիտորդները: Լուրերի թիմն արտակարգ ռեժիմով Երևանի ու մարզերի ընտրատեղամասերում հետևեց առաջին քվեարկողներին.
Առաջինն ընտրատեղամաս շտապողներից մեկն անկեղծանում է՝ երազում է դեռ Կարեն Դեմիրճյանի ստեղծած երկրի մասին:
Երկրում իրենց ձայնի կարևորությունը գնահատողները մեծացել են՝ արձանագրում են ընտրատեղամասերում: Լուրերը նաև գնում է ահազանգերի հետքերով: 9/59 ընտրատեղամասում երրորդ ընտրաթերթիկը բացակայելու տեղեկությունը հանձնաժողովի նախագահը հերքեց:
Ահազանգերից մյուսը՝ թե նշումներով քվեաթերթիկներ են շրջանառվում:Նկատել են տեխնիկական խնդիրները, առավոտյան խոստացան արագ ուղղել:
Այս տարի առաջին անգամ է նաև, որ քվեարկության համար գրիչի կարիք չկա.
Հերթեր գոյացնելու վտանգ կա նաև կորոնավիրուսից՝՝ 1.5 մետր հեռավորություն պահելու խնդիր կա.
Կային շրջիկ արկղեր հիվանդանոցների ընտրողների համար:
Առանձին պայմաններ կան նաև տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար:
Զինծառայողից մինչև ընտրացուցակների առաջին դեմքեր վաղ առավոտից լուրերի տեսախցիկի օբյեկտիվում են՝ երկրի 8-րդ գումարման խորհրդարանը ստեղծելու օրվա կադրերը ձեզ հասցնելու համար:













