Կրթական հաստատությունները զերծ են քաղաքական գործընթացներից. Վահրամ Դումանյան

ԳԳոհար Սիմոնյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր անդրադարձել է ընտրական գործընթացներում ուսուցիչների ներգրավվածության մասին լուրերին:

Դումանյանը վստահեցրել է, որ որևէ ռեսուրս չի օգտագործվում, կրթական հաստատությունները զերծ են քաղաքական գործընթացներից: Բայց առանձին դեպքերով, որոշ տնօրենների վերաբերյալ նախարարության թեժ գծին ահազանգեր եղել են: Փաստերի առկայության դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության:

«Կրթական հիմնարկները զերծ են եղել և հիմա էլ զերծ են: Որևէ խնդիր չի կարող լինել: Իհարկե, մենք ստանում ենք առանձին դեպքերի վերաբերյալ ահազանգեր, անմիջապես արձագանքում ենք մեր աշխատանքային խողովակներով: Ցավոք սրտի, փաստական, իրավական հիմքերը բավականին բարդ է ստեղծել, բայց մի՛ կասկածեք, եթե կլինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես օրենքով սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության»,- ասել է Դումանյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում