Մարտունի ԲԿ-ից թունավորման նշաններով Երևան տեղափոխված երեխաների վիճակը բավարարից միջին ծանրության է

Շաբաթ և կիրակի օրերին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Մարտունի բուժկենտրոնից Երևան՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել  13 երեխա և մեկ մեծահասակ՝ երեխաներից մեկի մայրը:

Այս պահի դրությամբ փոքրիկների վիճակը գնահատվում է բավարարից միջին ծանրության: Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան: Հոսպիտալացված երեխաները 1-4 տարեկան են: Բոլորը Մարտունի բուժկենտրոնում հոսպիտալացված են եղել սուր շնչառական հիվանդությունների՝ բրոնխիտ, թոքաբորբ  ախտորոշմամբ:  Նորք ինֆեկցիոնում այժմ բուժում են ստանում և՛ թունավորման, և շնչառական վարակների դեմ:

Նմուշներն ուղարկվել են և՛ բակտերիոլոգիական, և՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներ: Ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ հոսպիտալացված երկու պացիենտի մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ, ինչը «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» հաստատվել է:

Այժմ աշխատանքներ են տարվում ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում