Դանակահարություն Գետափնյա գյուղի գերեզմանատանը

ԱԱրման Գալոյան

Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Կատարվածի վերաբերյալ ժամը 2:30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։

Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Ուշ գիշերով, այն էլ՝ գերեզմանատանը, ականատես վկաներ հայտնաբերելը հեշտ չէր։ Բայց փորձառու քրեական հետախույզներին հաջողվեց արդյունավետ գործել։ Օպերատիվ ճանապարհով նախ ճշտեցին, թե ովքեր են մասնակցել վեճին, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Երևանի Շենգավիթ համայնքի 28-ամյա մի բնակիչ։

Մայիսի 31-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Քննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում