Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի հարևանությամբ մոդուլային նոր դպրոց է կառուցվում: 88 ի երկրաշարժից հետո 20 տարի ժամկետով շահագործման հանձնված, արդեն խարխլված հիմքով ու տանիքով շենքում դասապրոցեսը պատշաճ իրականացնել այլևս չէր ստացվում: Այսօր շենքը նույնիսկ ենթակա չէ վերակառուցման:
Արմեն Գրիգորյան (Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Պարզապես սարսափելի պայամաններ էին, վիճակը բացարձակապես ոչ բարվոք: Անձրևների ժամանակ կրիշներից էլ ա անձրևները կաթում: Հնարավոր չէր դպրոցը վերանորոգել, միանշանակ նոր դպրոց էր պետք տարածում:
Նոր դպրոցը կառուցվում է կառավարության, Ասիական զարգացման բանկի և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով. Ներդրումը կազմում է 1 միլիարդ 315 միլիոն դրամ
Հայկ Գալստյան (ՏԿԵՆ ՀՏԶՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Ժամանակակից բոլոր չափանիշներին բավարարող դպրոց է լինելու : իրա հիմնական առավելությունը հանդիսանում է 9 բալ երկրաշարժի դիմացկունությունը: Բավարարելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, այլ կերպ ասած՝ լինելու է մատչելի:
Հկդ -Այդ նպատակով կկառուցվի նաև վերելակ, դասասենյակները նույնպես հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց: Մոտ 540 աշակերտ հնարավորություն կունենա կրթություն ստանալ ժամանակակից ստանդարտներին համապատասխան, բարեկարգ ու հարմարավետ կրթօջախում:
Գագիկ Վարդանյան (Շինարարության տեղամասի պետ) - Ստեփանավան քաղաքի համար մեծ նվեր ա լինելու. Տենց կառույց չկա: Չտեսնված դպրոց ա լինելու շատ սիրուն ինքը, մոտ 3850 քառակուսի մետր ա լինելու
Այս պահին հողային աշխատանքը կատարված է, խճապատմանը կհաջորդի հեծանների տեղադրումը, իսկ ամբողջական աշխատանքի ավարտը նախատեսված է 2023 թվականի հունվարին:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան













