Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Բերդի տարածաշրջանի առաջին գինետունը

ՄՄայա Խաչատրյան

Սահմանն ավելի ամրացնելու հեռանկարով են ներքինկարմիրաղբյուրցի Գալստյանները նախաձեռնել գինետուն ստեղծելու ներդրումային ծրագիրը:

Սարո Գալստյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) - Տեղում եմ արտադրում՝ կարմրահյութ, ռքածիթելի տեսակից, յոթերորդ տարին ա, տեղական հումք, սարքում, հնեցնում:

Ներքին Կարմիրաղբյուրում բացված գինետունն առաջինն է Բերդի տարածաշրջանում, թեև խաղողի մշակումն այստեղ գյուղատնտեսության ակտիվ ճյուղերից է:

Սարո Գալստյան - Կոմունիստների ժամանակ եղել է Թովուզում, այս պահին Տավուշում առաջինն է: Նպատակս այն է, որ ամենքս մեր ուժը, զորությունը ցույց տանք տնից, բակից, բաղից, որ ամենքս մի ձևի զարգանանք:

Սարո Գալստյանն իր, ընտանիքի ուժերով է հիմնել գինետունը, գեղեցիկ բնության գրկում փորձել ստեղծել տեղի բերքն ու բարիքը վայելելու, հանգստի միջավայր: Կրակոցների սովոր գյուղում օրհնությամբ են բացում նորաստեղծ գինետունը: Բոլոր ռիսկերն անտեսելով է գյուղի աշխատասեր ընտանիքը սկսել ընտանեկան բիզնեսը: Շինարարությունը սահմանագլխին մեծ խիզախություն է պահանջում՝ աղոթքն ավարտելուց հետո արձանագրում է տարածաշրջանի հոգևոր հովիվը:

Տեր Արամ քահանա Միրզոյան (Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ) - Նվիրում, հայրենասիրություն՝ բառերով չէ, գործով ու աշխատանքով: Կարևոր է նման կառույցների կառուցումը, եթե մարդ շինարարություն է անում, հույսով է լցված դեպի ապագան, իսկ սահմանապահ համայնքներում նման հյուրատներ, գինետներ կարևոր են, գյուղը պետք է այցեքարտ ունենա: Գալստյանները ևս մեկ ծրագիր ունեն՝ հյուրատան վերածել տան երկրորդ հարկը: Գործն այս պահին սկսելու համար միջոցները բավարար չեն, նախագիծը, սակայն, մտքում է:

Սարո Գալստյան - Հուլիսյան պատերազմի ժամանակ վնասվել էր, վերականգնել ենք, բեկորների հետքեր կան: Երեք սենյակ, որ մարդիկ լիարժեք զգան, մի ընտանիք գա:

Հայաստան այցի հրավերի է վերածվել խորհրդանշական հեծանիվը: Դրանով Կարո Գալստյանը Կրասնոդարից մեկընդմիշտ Տավուշ է վերադարձել:

Կարո Գալստյան - Հետ չեմ գնացել, մնալու եմ այստեղ:

Համագյուղացի փոքր Ալեքսն էլ կարծում է՝ իրենց գյուղը գովազդի կարիք չունի: Շատ մոտ հակառակորդի զիգզագաձև դիրքն անգամ խոչընդոտ չէ հյուրերի համար:

Ալեքս - Մեր գյուղն էլ, դպրոցն էլ լավն են:

Ինքն էլ երևի գյուղի համար բիզնես ծրագրեր կմշակի, քանի դեռ փոքր է, խաղով է ապրեցնում Երևանից հեռու՝ սահմանին կպած Ներքին Կարմիրաղբյուրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում