Երևանի զբոսայգիների կարուսելների անվտանգությունը երաշխավորվում է

ԳԳայանե Թամամյան

Զբոսայգիներում պարբերաբար ստուգում են կարուսելների տեխնիկական վիճակը: Տոներից առաջ, երբ երեխաների մեծ հոսք է սպասվում, դրանք կրկնակի փորձաքննության են ենթարկվում. արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացնում է՝ կարուսելներն անվտանգ են:

Փականագործ Սամվել Սանոսյանն արդեն 20 տարի ամեն առավոտ իր պարտքն է համարում զբոսայգու կարուսելների անվտանգությունն ստուգելն ու հետո նոր թույլ տալը, որ երեխաները դրանցից օգտվեն:

Սամվել Սանոսյան, զբոսայգու փականագործ - Անվտանգությունն ապահովելու համար նայում ենք, տեսնում ենք, թե ինչ է պետք, փոխում ենք: Ամենօրյա աշխատանք է:

Կարուսելների ապահովության խնդիրն ավելի հրատապ է հատկապես հունիսի 1-ին, երբ զբոսայգիներ են այցելում մեծ թվով երեխաներ:

Վահրամ Ներսեսյան, զբոսայգու տնօրեն - Մեր մասնագիտական խումբն ամեն օր անպայման տեխզննում է անցկացնում: Վտանգավորության բարձր աստիճան ունեցող կարուսելների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում: Մեր առաջնահերթություններից գլխավորը կարուսելների անվտանգ սպասարկումն է:

Զբոսայգիների կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են փորձաքննության:

Մարտին Ասլանյան, ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ - Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են թերություններ, տալիս ենք ժամանակացույց, որի վերացնելուց հետո կրկնակի ուսումնասիրություն է անցկացվում և տրվում է դրական եզրակացություն, եթե նշված թերությունները վերացվել են:

Կարուսելից արտասովոր ձայն լսելուն պես անմիջապես դադարեցվում է դրա աշխատանքը, վերացվում է թերությունը և հետո նոր թույլատրվում շահագործման: Հին կարուսելների փոխարիրնումն էլ նորով ընթացքի մեջ է:

Վահրամ Ներսեսյան - Կարուսելը փորձարկում ենք ավազապարկերով, որպեսզի տեսնենք, թե տվյալ ծանրությանը դիմանո՞ւմ է: Նախատեսված է 500 կգ այդ կարուսելի համար, մենք նույնիսկ փորձարկում ենք 700-800 կգ ավելի բարձր քաշով, որպիսի 100 տոկոսով համոզված լինենք, որ այն անվտանգ է:

Ի տարբերություն մեծահասակների, երեխաներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում անվտանգության խնդրին:

Մեկ այլ զբոսայգում ևս նշում են, որ կարուսելների փորձաքննությունն օրվա բնականոն ընթացքի մեկնարկն է համարվում: Զբոսայգում կարուսելների սարքին լինելն ստուգում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սարգիս Պետրոսյան, զբոսայգու տեխնիկական անվտանգության մասով տնօրենի տեղակալ - Փորձաքննություն անցկացվում է տարին մեկ անգամ: Ունենք աշխատողների բազա, որոնք զբաղվում են այդ սարքավորումների վերանորոգմամբ: Ամեն օր՝ առավոտյան ժամը 9:30-ից, փորձաքննվում են, թերությունները շտկվում ու նոր հանձնում են շահագործման:

Մասնագետները վստահեցնում են՝ կարուսելների անվտանգությունը երաշխավորված է, զբոսայգիները պատրաստ են հյուրընկալել երեխաներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում