Բիզնեսի խնդիրները պատերազմից և համավարակից հետո

ՀՀերմինե Բաղդասարյան

Տրանսպորտային ապաշրջափակումից հայաստանյան բիզնեսն ավելի շատ վախենում, անվտանգության խնդիր է տեսնում, քան օգուտ սպասում։ Ի՞նչ ազդեցություն կունենա գործընթացը հարցին ձեռներեցների մոտ 60 տոկոսը տվել է բացասական, 30-ը՝ դրական պատասխան։

Հարցումն ԱՅ-ԷՄ-ԱՌ հետազոտական կենտրոնն անցակցրել է փետրվար-մարտին՝ Առևտրաարդյունաբերական պալատի պատվերով։ Ուսումնասիրել են տարբեր ոլորտի խոշոր, միջին ու մանր՝ 400 ընկերության տեսակետ։ Պարզել նաև՝ ընկերությունների մի մասն արդեն հրաժարվել է ներդրումներից, որ պլանավորել էին մինչև պատերազմն ու կորոնավիրուսը։

Ի դեպ, հարցվածների 60 տոկոսը, ստացվում է, օգտվել է Քովիդի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական ծրագրերից։ Բայց նրանց կեսից ավելին դրա արդյուանվետությունը գնահատել է ցածր։ Որտե՞ղ գտնել նոր շուկա, որակյալ աշխատակից մտահոգություններին այս փուլում ավելացել են դոլարի կուրսն ու գները:

Վլադիմիր Ամիրյան, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն - Եթե նախկինում գնաճն այնքան էլ չէր հուզում գործարարներին, հիմա պարզվեց, որ դա առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Մյուսը խնդիրը քաղաքական անկայունությունն է:

Գործարարների կարծիքը գրեթե նույնական է եղել կոռուպցիայի հետ կապված հարցերի դեպքում․ բացահայտ կաշառք հիմա չեն ուզում, ասել են, սակայն այնպես էլ չէ, որ ազատված են անակնկալ վճարումներից՝ բացատրում է սոցհարցումն իրականացրած կազմակերպության ղեկավարը։

Ճիշտ կլինի՝ հարկային արտոնություն Կառավարությունը տա ոչ թե այս կամ այն բիզնեսին, ներդրումային ծրագրին, այլ Հայաստանի համար հեռանկարային ոլորտներին՝ առաջարկում է «Գրանթ-Թորնթոն Հայաստան» խորհրդատվականի նախագահը։ Հուշում՝ շուկայից-արտահանման պոտենցյալից կախված՝ դա կարող է լինել գյուղատնտեսությունը, IT-ն։

Զեկույցն Առևտրաարդյունաբերական պալատը փոխանցելու է Էկոնոմիկայի նախարարությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում