Հակաճգնաժամային 1-ին՝ արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցառումը կշարունակվի

ՌՌոզա Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2021 թվականի պետական բյուջեում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին որոշման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման պահանջով:

2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված էր 3,3 մլրդ դրամ: 

«1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել էր, որ միջոցառման շահառուների թիվը կլինի շուրջ 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսված մակարդակները և աջակցության ծավալը՝ նույնպես: Ուստի միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում՝ 377 միլիոն դրամի չափով, որպեսզի միջոցառումը շարունակվի»,- նշեց փոխնախարարը:

Ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը՝ շուրջ 83 մլրդ դրամ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում