Հանրայինն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է. ՀՌՀ նախագահ

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ դժգոհելով, թե «ինչու գոնե Հանրային հեռուստաընկերության մասով չի հաջողվում նախկին ավանդույթները փոխել»:

«Օրինակ՝ կան մարդիկ, որոնք սիրելի են իշխանությունների համար, Հանրային հեռուստաընկերությունն օրումեջ եթեր է տալիս, կան ատելի կամ «սև ցուցակում» գտնվող մարդիկ, որոնք երբեք չեն լուսաբանվում»,- հարց ուղղեց Հակոբյանին Թագուհի Թովմասյանը: 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ի պատասխան պատգամավորի դժգոհության, նշեց, որ կարծրատիպ է ձևավորվել, թե Հանրային հեռուստաընկերությունը շատ վատ է աշխատում, և խոստացավ Թովմասյանի էլեկտրոնային փոստին ուղարկել հյուրերի, անվանացանկի, թեմաների համեմատականը:

«Հանրային հեռուստաընկերությունն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է, ամենա: Որևէ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, այդպիսի մեծ սպեկտր թեմաների՝ գործիչների, քաղաքական, սպորտային, մշակութային, քաղաքացիական, չի տալիս: Խնդրեմ՝ նայեք Պետրոսի հյուրերին: Որ իդեալական չէ, միանշանակ այդպես է, բայց մենք այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով՝ ամբողջ մեր ուժը գցում ենք Հանրայինի վրա, որն էականորեն փոփոխել է իր բովանդակությունը: Որ ասում եք՝ չի փոփոխվել, հանենք 10 տարի առաջվա ցանկը, թե ովքեր էին այնտեղ ելույթ ունենում, և այսօր: 

Հանրայինի խնդիրը քաղաքական բովանդակությունը չէ, մենք միայն շատ ժամանակ սահմանափակվում ենք միայն քաղաքական բովանդակությամբ, բայց այն ուսումնական, կրթական, զարգացնող, մանկական հաղորդումները, հայկական լեզուների պահպանումը այսօր շատ ժամանակ միայն Հանրային հեռուստաընկերությունով է: Պետք է նայել՝ ինչքանով է էֆեկտիվ այդ գումարները ծախսվում, պետք է հասկանալ՝ ինչ բովանդակություն են տալիս սպուտնիկային ալիքներով: Այսինքն՝ Հանրային հեռարձակողը շատ ավելի կարևորագույն խնդիրներ ունի՝ որպես փափուկ ուժ դրսում ներկայանալու, քան հաշվելը՝ էս մարդուն կանչեցին կամ չկանչեցին: Ի վերջո, բազմազանությունը մի հեռուստաընկերությամբ չի ապահովվում»,- նշեց Հակոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում