Եվս 50 ավտոբուս մայրաքաղաքում կփոխարինի հնամաշ Գազելներին

ԱԱրթուր Խաչատրյան

Երևանը շուտով կունենա նոր ավտոբուսներ, որոնք կփոխարինեն այժմ գործող հնամաշ Գազելներին: Հանրային տրանսպորտի բարեփոխումները թևակոխել են ակտիվ փուլ: Ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է՝ ի լրումն նախկինում ստորագրված պայմանագրի՝ քաղաքապետարանը կնքել է ևս մեկը՝ 50 ավտոբուս գնելու վերաբերյալ:

Մեքենաները պատվիրատուին պետք է փոխանցվեն վեց ամսվա ընթացքում: Առաջին պայմանագրով գնվել էր 151 ավտոբուս:

Ավագանու նիստում քաղաքապետն առանձնահատուկ անդրադարձավ երևանցիներին հուզող ևս մեկ խնդրահարույց հարցի՝ վերելակների փոխարինման գործընթացին: Փոխարինման ենթակա 3500 վերելակից փոխվել են 520-ը, ևս 54-ը ընթացքի մեջ են: Նման քանակի վերելակներ փոխելու համար պահանջվել է ավելի քան 5 միլիարդ դրամ: Սակայն այժմ հազարավոր բնակիչներ իրենց հերթին են սպասում:

Հարցերը շատ են, միջոցները՝ սուղ: Չնայած դրան՝ ավագանին այսօր նաև որոշում կայացրեց 112 միլիոն դրամ հատկացնել Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները մաքրելու և կարգի բերելու համար: Այդ գումարը թույլ կտա կատարել պահանջվող աշխատանքների 30 տոկոսը, հայտնեց նախագծի հեղինակը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն առարկեց՝ խնդիրը նման կերպ և նման ծավալների միջոցներով անհնարին է լուծել:

Ավագանին, այնուամենայնիվ, կողմ քվեարկեց նախագծին:

Քաղաքային իշխանությունները նաև որոշեցին զրկել մանդատից «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գևորգ Աճեմյանին՝ նիստերին չներկայանալու համար: Ինչպես նաև Երևանի «Պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում