Սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ԼԼիլիթ Գասպարյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը միտված է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելուն: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ  նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել ևս երկու ուղղությամբ՝ մարզաառողջարարական և մարզահամալիրների, լողավազանների և այլ մարզական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում