ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի Մարտունի քաղաքի կայուն էլեկտրամատակարարումը վերականգնվել է

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Մարտունի քաղաքն ու հարևան գյուղերը կրկին կայուն էլեկտրամատակարարում ունեն: «Արցախէներգո» ընկերությունն ավարտել է Ստեփանակերտ-Մարտունի բարձրավոլտ նոր էլեկտրագծի կառուցումը:

Վահրամ Խաչատրյան («Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր ինժեներ) - Ընդհանուր գծի երկարությունը կազմում է 41 կմ, հզորությունը՝ մոտավորապես 8-10 մեգավատտ թողունակությամբ: Հարկ եմ համարում նշել, որ Մարտունու այս ենթաշրջանն այս պահին օգտագործում է մոտ 3 մեգավատտ հզորությունը: 

44-օրյա պատերազմից առաջ շրջկենտրոնը սնվում էր Շուշի-Կարմիր Շուկա-Մարտունի հոսանքագծից, որի զգալի մասը վնասվել է ռազմական գործողություններից կամ մնացել թշնամու վերահսկողության տակ:

Տիգրան Գաբրիելյան («Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ) - Որպես ժամանակավոր լուծում՝ 10 կիլովոլտ երեք օդային գծով ժամանակավոր հոսանք է տրվել շրջանին, բայց ցածր լարմամբ և, բնականաբար, սահմանափակումներով: Խնդիրն արմատական լուծելու համար 35 կիլովոլտ օդային նոր գիծ է կառուցվել Ստեփանակերտից մինչև Մարտունի, իսկ Մարտունուց գիծը կշարունակվի և կմիանա Կարմիր Շուկա ենթակայանին: 

Նոր գծի կառուցմանը տեղադրվել է 443 հենասյուն: Աշխատանքներն իրականացվել են «Արցախէներգո» ընկերության միջոցներով՝ ծախսվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ: Մարտունին այսօրվանից նաև գիշերային լուսավորություն ունի:

Էդուարդ Ավանեսյան (Արցախի Մարտունու շրջվարչակազմի ղեկավար) - Զուգահեռ տարվում են աշխատանքներ, որ շրջանի բոլոր համայնքներում վերականգնվի արտաքին լուսավորությունը: Մոտակա օրերին անպայման կմիացվեն արտաքին լուսավորության համակարգերը:

Ծրագրով նորոգվել է Մարտունու 35/10 կիլովոլտ լարման ենթակայանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում