Նոյեմբերյանում ապաստանած արցախցիներին ձեռք են մեկնել բարերարները և համայնքները

ԳԳայանե Թամամյան

Բագրատաշեն գյուղի մշակույթի տան տարիների աղմուկը խախտվել է: Այս պահին շինարարական աղմուկ է: Նորոգում են արցախցիները: Նրանց զբաղվածության խնդիրը՝ Կառավարության սոցիալական ծրագրով:

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից Մերուժան Ստեփանյանն ընտանիքի հետ ապաստան է գտել Բագրատաշենում, ազգականի տանը, միակ աշխատող ձեռքն է:

Մերուժան Ստեփանյան, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նախկին բնակիչ - Երկրորդ ամիսն է, որ աշխատում եմ: Լավ է, որ գոնե այս գործը կա: Այսպիսի ծրագրերը շատ են օգնում:

Հադրութի շրջանի Տումի գյուղից Մելինեն հիմնական դպրոցի տնօրենն էր, հիմա Դեբեդավան գյուղում էլ երեխաների հետ է, միայն թե նախադպրոցական տարիքի: Աշխատանք է գտել գյուղի մանկապարտեզում և հետաքրքիր իրեր պատրաստելու նոր շնորհք բացահայտել:

Մելինե Ղազարյան, Հադրութի շրջանի Տումի գյուղի նախկին բնակիչ - Մտահղացումն այստեղ ծնվեց, չեմ արել երբևէ, երեխաների հետ աշխատելը մեծ հաճույք է պատճառում ինձ:

Պատերազմի ընթացքում և հետո Նոյեմբերյանի տարածքի 19 համայնքում ապաստանել է 287 արցախցի, նրանցից 129-ն այժմ էլ շարունակում է ապրել այստեղ: Նրանց ձեռք են մեկնել բարեգործական կազմակերպությունները և համայնքները:

Արայիկ Պարանյան, Այրում խոշորացված համայնքի ղեկավար - Տարբեր ծրագրեր են իրականացվել, զբաղվածության հարց է լուծվել, դիմել ենք մարզպետարան, որ հնարավորության դեպքում բնակարանաշինության հարց լուծվի, դրա կարիքը խիստ զգացվում է:

Տունն ու բնակավայրը կորցրած ընտանիքների կողքին 8 ամիս եղել է ամերիկահայ FCN կազմակերպությունը:

Սուսաննա Մարտիրոսյան, կազմակերպության տարածքային ներկայացուցիչ - Տրամադրվեց սննդի փաթեթներ, կաթնամթերք, մսամթերք, ընդեղեն: 

Մեծ Թաղեր գյուղից Չաքմազյանների բազմանդամ ընտանիքը Դեբեդավան գյուղի այս հարկի տակ է հանգրվանել; Պահեստ ծառայող սենյակում օգնություն ստացած սննդի պաշարը դեռ չի սպառվել, ասում են` մահճակալներն են քչություն անում: Պետական աջակցությունից բացի օգնում են՝ ով ինչով կարող է: Վառարանը, հեծանիվն էլ հարևանների նվերն է: Հարսը գործի էր անցել, պապի սիրտը ժենգյալով հաց է ուզել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում