Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Շառլ Ազնավուրի մասին խոսում են ներկայով՝ Ֆրանսիայում պոետները չեն մահանում

ՆՆարե Թադևոսյան

Շառլ Ազնավուրի ծննդյան օրն Ազնավուր ընտանիքի անդամների, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, հայ և ֆրանսիացի ականավոր գործիչների մասնակցությամբ Օդեոնի հրապարակում տեղադրվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին: Այսուհետև Հայստանի ազգային հերոսի հայացքը մշտապես ուղղված կլինի իր մանկության հարազատ փողոցին՝ Միսյո լը Պղանսին, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:

Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ - Ես և Նիկոլան միասին ենք ընտրել այս վայրը, այն խորհրդանշական է եղել Շառլ Ազնավուրի համար: Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ գեղեցիկ պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»: Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնցով նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ: Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է։

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալիս Մելիքյանն է: Նա դիմանկարը կերտել էր Ազնավուրի՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ: Այն երկար ժամանակ պահվել է Ազնավուրի տանը: Այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին, ովքեր իրենց սրտում հավերժ կպահպանեն Ազնավուրի հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը:

Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ - Մանկությունը մի փուլ է, որը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքում: Հայրս իր սրտում էր կրում կիսանդրու հարևանությամբ գտնվող մանկության իր տունը, ինքնակենսագրական երգում նա նկարագրում է բոլոր հուշերն ու հույզերը: Հայրս բազմաթիվ տաղանդներով օժտված մարդ էր: Քչերն են հիշատակում, որ նա ի սկզբանե հանդես եկավ, որպես պարող, հետո դարձավ պոետ, երաժիշտ, երգիչ, հեղինակ-կատարող, դերասան: Նա մշտական պրպտումների մեջ էր և հաջողեց ամեն ոլորտում:

Քրիստինա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն - Առաջիկայում շատ ծրագրեր կան, կառանձնացնեմ «Դասական Ազնավուրը» համերգային ծրագիրը, որը կիրականացնենք սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս համերգային ծրագրով նախատեսում ենք շրջել ամբողջ աշխարհով, ինչպես ժամանակին արեց Ազնավուրը:

Դենիս Ջորկաեֆ, Դեսին քաղաքի փոխքաղաքապետ - Շառլ Ազնավուրը պոետ, երգիչ լինելուց բացի նաև հիանալի հայր էր ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև հայ ազգի համար: Նա նաև դեսպան էր, շատ կարևոր է նրա դերը ֆրանսիայում ծնված հայերի համար, քանի որ նա մեզ ուղղորդում էր դեպի Հայաստան, դեպի հայկական արմատներ: Նրա երգերից շատ եմ սիրում «Երկու կիթառ» երգը:

Մեծն պոետի 97-ամյակի արարողության մասնակիցները Շառլ Ազնավուրի մասին խոսում են ներկայով, քանի որ Ֆրանսիայում պոետները չեն մահանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում