Երևանում շահագործման է հանձնվել 385 ընտանիքի համար նախատեսված բնակելի համալիր

ԳԳայանե Թամամյան

Երևանի Արաբկիր թաղամասում շահագործման է հանձնվել 385 ընտանիքի համար նախատեսված բնակելի համալիր։

5 բազմաբնակարան շենքի կառուցումը տևել է 3 տարի, որի ընթացքում ներդրվել է 20 մլն դոլար։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի համոզմամբ՝ պետական սեկտորի և կառուցապատողների միջև համախոհություն կա՝ համատեղ ջանքերով վերացնել ոլորտի խնդիրները։

«Թաղամասը բաղկացած է հինգ շենքից, ամեն մեկն ունի 11 բնակելի հարկ, ամեն հարկում՝ 7 բնակարան։ Ընդհանուր 385 բնակարան կա, 1000 հոգու համար նախատեսված թաղամաս է»,- նշել է կառուցապատող ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը: 

«Մենք օրըստորե լավացնում ենք կառուցապատման ինդուստրիան Հայաստանում։ Վերացնում ենք բոլոր բյուրոկրատական արգելքները, որոնք կան ոլորտի առջև»,- ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում