Օրը՝ 60 վայրկյանում | 22.05.2021

ՆՆարե Ոսկանյան

ՊՆ-ն հերքում է Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների՝ բարձունք գրավելու լուրը:

Անվտանգության խորհրդի նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանգուցալուծման գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը:

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցում հնչեցված կոչերը՝ ասել է Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը:

Շառլ Ազնավուրի կիսանդրու բացում՝ Արցախում ու Փարիզում. այսօր լեգենդար շանսոնյեի 97-ամյակն է:

Նուբար Աֆեյանը պատվաստանյութերի արտադրության շնորհիվ հարստացած ինը նոր միլիարդատերերից մեկն է:

Քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը:

Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք:  Առողջացել է 371, մահացել՝ 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում