Փոփոխություններ՝ ՀՀ մուտք գործելու ընթացակարգում

ԼԼիլիթ Հարությունյան

Հայաստան մուտքի համար կորոնավիրուսը հաճախ փոխում է կանոնները: Նոր փոփոխությամբ պարտադիր է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, որը պետք է ունենա առավելագույնը 72 ժամվա վաղեմություն կամ կորոնավիրուսի դեմ պատվաստված՝ երկու դեղաչափ: Ի դեպ, երկրորդ դեղաչափը պետք է ներարկված լինի երկիր մուտքից նվազագույնը 14 օր առաջ: Բացասական թեստի կամ պատվաստման կարիք չունեն մինչև 1 տարեկան երեխաները:

Նոր փոփոխություններից զբոսաշրջիկները բողոքներ չունեն, բայց դժգոհությունները հայրենիք վերադարձողներից է: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ներկայացնում են ընթացակարգը, տեղում հիշեցնում՝ բոլոր երկրներում սահմանափակումները խիստ են:

Այնուամենայնիվ, վեճերից խուսափել չի լինում. որոշման մասին անտեղյակ քաղաքացիներ լինում են: Մոտ մեկ ժամ թեստից հրաժարվելուց ու բացատրելուց հետո, որ անկախ առողջական վիճակից հնարավոր է Քովիդ վարակակիր լինել, շտապօգնությունն է հասնում ուղեկցելու:

Ու մինչև Հայաստան հասած ու թեստավորումից խուսափողներին շտապօգնությունն ուղարկում է մեկուսացվելու, Զվարթնոց օդանավակայանի տարածքում առավոտից արդեն կարելի է պատվաստվել, բայց կրկին թեստ հանձնելու պայմանով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում