Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 26-ը

ԼԼիլիթ Հարությունյան

Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի հասցեն է: Ըստ բարդության՝ կմրցեն դպրոցականները, սկսնակներն ու մասնագիտացած ընկերությունները:

Թիմերը պետք է կարողանան տարածքում ավտոմատ թռիչքներ անել, փոխանցել կոորդինատները, ֆիքսված ժամանակում գտնել կրակի օջախը կամ ծուխը: Մասնակիցները կարող են առաջարկել նաև իրենց մշակած մյուս լուծումները: Մրցույթում կպահանջեն նաև գտնել տուժածին, ուղարկել ապրելու անհրաժեշտ փաթեթ կամ թռիչքից առաջ հանձնարարված ծածկագիրը: Իսկ պրոֆեսիոնալ թիմերը պետք է տեղափոխեն հնարավորինս ծանր բեռ, ախտահանեն տարածքը: Անօդաչու թռչող սարքերով հրդեհների, ձնհալի հնարավոր հետևանքների մոնիթորինգը հատկապես կարևոր են ԱԻՆ-ի համար:

ԵՄ Հորիզոն-2020 Ռեսպոնդրոն ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթին թիմերի աշխատանքի արդյունավետությունը կուսումնասիրի Ամերիկյան համալսարանի փորձագիտական խումբը: Եվ եթե այս ԱԹՍ մրցույթի արդյունքները հետաքրքիր լինեն՝ ճանապարհ կբացվի դեպի մեծ շուկա. վստահեցնում են կազմակերպիչները:

Բյուջեն կորոշվի մասնակիցների կարիքներով: Լավագույններին կտրամադրեն անհրաժեշտ սարքավորումները՝ դրոններ պատրաստելու համար: Մրցույթը կամփոփեն սեպտեմբերին, հայտը հասանելի է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի էջում մինչև մայիսի 26-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում