Մայիսի 15-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածների դեմ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ հայտարարությունը:

Բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների կոչերն Ադրբեջանին՝ ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները. ԱԳՆ մամուլի խոսնակ:

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել կողմերին՝ խաղաղ ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը:

Հրադադարի ռեժիմը խաթարող և լարվածությունը սրող բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն. արձագանքել է Կանադայի ԱԳՆ-ը:

ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի դեպքերի մասին:

Սյունիքում ձերբակալվել է 1 անձ, ևս 7-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել:

Այսօրվանից ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային վերանորոգումը. ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով:

Հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք: Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում