ՀՀ ԱԻ նախարարի այցը Մոսկվա նպատակ ունի խորացնել գործակցությունը ՌԴ և Բելառուսի հետ

ՄՄերի Եգորյան

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հետ աշխատանքային հանդիպմանն Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը քննարկել է արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման երկկողմ համագործակցությանը վերաբերող, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հեռանկարային զարգացման ու ստորաբաժամնումները հրշեջ-փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով համալրելու հարցեր:

Զինիչևի խոսքով՝ կենտրոնը ցույց է տվել ճգնաժամերին և արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելու իր ունակությունը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում։ Կենտրոնի գործունեության հեռանկարային ուղղություններից մեկը հրշեջ-փրկարարական պրոֆիլի մասնագետների պատրաստումն է: Շուտով կկազմակերպվեն որակավորման բարձրացման հերթական դասընթացները:

Ռուսական կողմը բնական և տեխնածին բնույթի միջպետական խորհրդի շրջանակներում հանդես է եկել ԱՊՀ ուժերի կորպուսի գործունեությունն ակտիվացնելու նախաձեռնությամբ: Փիլոյանն այցի շրջանակներում հանդիպել է նաև Բելառուսի գործընկեր Վադիմ Սինյավսկու հետ։ Քննարկել են Բելառուսի ԱԻՆ քաղպաշտպանության համալսարանի փրկարարների պատրաստման միջազգային կենտրոնում կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերը։

Կողմերը մտադիր են ակտիվացնել փրկարարական գերատեսչությունների միջև փոխգործակցությունը։ Բելառուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի փրկարար ծառայության մասնագետների պատրաստման գործում փորձագիտական, տեխնիկական և մեթոդական օգնություն ցուցաբերել։ Գործընկերների հետ հանդիպմանը կարևորվել է ԱՊՀ տարբեր երկրներում յուրաքանչյուր երկու տարին մեկ վարժանքներ կազմակերպելը՝ ըստ հրատապ սցենարների, որոնք կնպաստեն բնակչության և տարածքների պաշտպանության միասնական մոտեցումների մշակմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում