ՃՈ ուժեղացված ծառայություն Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում

ԱԱրևիկ Աբելյան

Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։

Հերթականն իրականացվել է մայիսի 7-ին և 8-ին Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 32 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշների՝ 1, համարանիշները ոչ սահմանված վայրում փակցված՝ 21, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով՝ 19, հետախուզման մեջ գտնվող՝ 1 մեքենա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում